12.03.2013|
19:30
Մարտի կեսերին հնարավոր կլինի երկնքում անզեն աչքով տեսնել C/2011 L4 Պանսթարս գիսավորը: Երկրին ամենամոտ կետում` 1,1 աստղագիտական միավոր հեռավորության վրա (աստղագիտական միավորը` ա.մ., Արեգակի և Երկրի միջև եղած հեռավորությունն է և հավասար է 150 միլիոն կիլոմետրի) գիսավորը գտնվում էր մարտի 5-ին և Արեգակին ամենամոտ կետում` 0.3 ա.մ. հեռավորության վրա` մարտի 10-ին: Արեգակից գրեթե նույն` 0,3 ա.մ. հեռավորության վրա է գտնվում Մերկուրի մոլորակը: